Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հայրերից մեկն ասաց. «Դրացի երկու եղբայրներ կային, որոն­ցից մեկն օտար էր, մյուսը` բնիկ: Օտարը վարքով խիստ ծույլ էր, իսկ բնիկը` հույժ առաքինի: Օտարը վախճանվեց, իսկ ծերը, քանի որ տե­սանող էր, տեսավ, որ բազում հրեշտակներ էին սպասավորում նրան: Եվ երբ ուզեց երկինք մտնել, վիճաբանություն եղավ նրա համար: Ձայն եկավ երկնքից, որ ասաց. «Դրա ծուլության մասին գիտենք, որ այդպես է, սակայն օտարության համար բացե՛ք դրա առաջ»: Սրա­նից հետո ննջեց և բնիկը, և եկան նրա բոլոր ազգականները, և ծերը տեսավ, որ ոչ մի տեղ հրեշտակ չի երևում: Զարմացավ և երեսի վրա ընկնելով՝ պաղատում էր Աստծուն, թե ինչու օտարը հեղգ էր և այն­պիսի փառքի արժանացավ, իսկ սա, առաքինի լինելով, ոչինչ չեղավ սրա համար: Եվ ձայն լսեց, որ ասաց. «Այս առաքինին, երբ վախճան­վում էր, բացեց աչքերը, տեսավ ազգականներին, որ լաց էին լինում, և նրա հոգին մխիթարվեց, իսկ օտարը, թեև հեղգ էր, յուրայիններից ոչ ոքի չտեսավ և հոգոց հանելով՝ լացեց, և Աստված մխիթարեց նրան»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․