Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Սուրբ հայր Մեթուրիոսի միաբանության վանքից պատմեցին, թե՝ մեր ժամանակներից առաջ այստեղ մի ծեր է եղել, անունը` Ան­թուս. սա իր ողջ կյանքում պահքի օրերին լինում էր Կուտելայում: Մի անգամ երբ անապատում էր` տաճիկներ երևացին այդ կողմերում, և նրանցից մեկը, տեսնելով ծերին, մերկացրեց սուրը և կամենում էր սպանել նրան: Եվ ծերը, տեսնելով սարակինոսին, նայեց երկինք և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո կամքը լինի»: Եվ իսկույն եր­կիրը պատռվելով` կուլ տվեց տաճիկին, և ծերը փրկվեց ու եկավ իր վանքը` փառավորելով Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․