Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Կիլիկիացիների քաղաքից՝ երեսուն և միմյանցից վեց ասպա­րեզ հեռավորությամբ երկու սյունակյացներ կային, որոնցից մեկը հա­ղորդվում էր սուրբ կաթողիկե առաքելական եկեղեցում, իսկ մյուսը, որ ավելի շատ տարիներ էր անցկացրել սյան վրա, որը մոտ էր Կասիդորա կոչվող գյուղին, Սևերիանոսի հերձվածից էր: Եվ հաճախակի էր դա­տապարտում հերետիկոսը ուղղադավաններին` կամենալով ամենքին իր հերձվածի մեջ ներքաշել, և շատերին էր իր ցանցը գցում: Սա դատա­պարտում էր նաև ուղղափառ սյունակյացին: Եվ նա, Աստծուց ներշնչ­ված, ուղարկեց նրան իր հաղորդության մի մասը, իսկ նա գոհությամբ ընդունեց և իսկույն ինքն էլ իր հաղորդությունից ուղարկեց նրան: Իսկ ուղղափառը, ընդունելով սևերիանոսականի հաղորդության մասը, իր առջև դրեց եռացրած ջրով լի աման և նրա մեջ գցեց հերձվածո­ղի հաղորդությունը. այն անմիջապես տարրալուծվեց ջերմությունից: Ապա վերցրեց ուղղափառ եկեղեցու հաղորդությունը, գցեց նրա մեջ, և եռացող ջուրը սառեց, իսկ սուրբ հացը մնաց անարատ և չթրջվեց: Եվ ամենքը, որ տեսան, փառք տվեցին մեր Քրիստոս Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․