Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հայր Պողոս Պարզամիտն ասաց. «Իմ աշակերտն ընկավ մեղքե­րի մեջ և դրանց մեջ էլ մեռավ: Ես Տիրոջն աղաչեցի ցույց տալ նրան, և ահա տեսա նրան անլույս խավարի մեջ և անշարժ` ինչպես քար, և հիշեցի Տիրոջ խոսքը, որ ասում է. «Կապե՛ք դրա ձեռքերն ու ոտքերը» (Մատթ. ԻԲ, 13): Եվ ուշքի եկա, իմ ծերությունը տվեցի պահքերի ու արտասուքների և բարեխոս բռնեցի սուրբ Աստվածածնին: Եվ երևաց ինձ սուրբ Կույսը և ասաց. «Մի՛ տրտմիր, ես նրան ուղարկեցի քո առ­ջև»: Եվ աշակերտս եկավ ինձ մոտ՝ լի խնդությամբ և շնորհակալու­թյամբ. «Հանուն քեզ, հա՛յր, ինձ ազատեց սուրբ Աստվածածինը»: Եվ ասաց ինձ սուրբ Տիրուհին. «Ահա տեսար. ուրա՛խ եղիր և միշտ հիշի՛ր նրան պատարագներով, աղոթքներով և ողորմությամբ, քանզի դրանք հույժ օգտակար են բոլոր ննջեցյալներին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․