Գրքեր

Հոգին գեղեցկանում է ողորմության առաքինությունից

Աստված սեր է և Նա մշտապես գործում է: Քրիստոնյայի համար մեծ արժանիք է Աստծո պատկերը կրելը, ուստի այդ պատկերը կրողի խոսքն էլ պետք է գործով արտահայտվի, քանի որ հավատքը կենդանի է միայն գործով (Հակոբոս 2:26): Ճշմարիտ հավատը դա կենդանի և ստեղծարար գործն է: Սբ. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված իր նամակում հորդորում է՝ ասելով, որ Քրիստոսի խոսքը թող ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ և ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն (Կողոսացիներ 4:16-17):

Ի գոհություն և ի փառս Աստծո՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է իր սոցիալական ծրագրերն իրականացնել՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Հունիսի 6-ին համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց Էջմիածին քաղաքի 59/51 հասցեում բնակվող բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում են հինգ տղաներ: Ընտանիքի հայրը՝ Մարտիրոսյան Մովսեսը (53տ.), որպես վարորդ է աշխատել, բայց իր հիվանդության՝ բրոնխիալ ասթմայի սրման պատճառով այժմ ի վիճակի չէ աշխատելու: Նրա կինը՝ Հովհաննիսյան Դիանան (38տ.), նույնպես առողջական խնդիրներ ունի և ինչպես նա ասաց՝ Աստծո շնորհիվ է, որ ապրում ենք: Յոթ հոգուց բաղկացած ընտանիքն իր կարիքները հոգում է Մարտիրոսյան Մովսեսի հիվանդության թոշակի և ընտանեկան նպաստի գումարներով:

Ընտանիքի հետ ջերմ զրույցից հետո Տեր Գրիգորը նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ, անկողնային ու հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն: Մարտիրոսյան ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ Կարեն Վարդանյանին:

Հոգին գեղեցկանում է ողորմության առաքինությունից և սկսում է փայլել աստվածային շնորհով: Ողորմած մարդն աստվածանման է դառնում և սկսում է ճառագայթել Սիրո մեծ Արեգակից:

 

Կարինե Սուգիկյան

06.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․