Գրքեր

Հոր կտակը

Մի հավատավոր մարդ անհավատ որդի ուներ: Հայրը շատ էր տառապում այդ պատճառով, սակայն չէր կարողանում որդու մեջ հոգևորն արթնացնել: Իր մոտալուտ մահը զգալով՝ կանչեց որդուն ու ասաց.

- Մի խնդրանք ունեմ, որ պիտի կատարես:

- Ի՞նչ խնդրանք, հայրի՛կ:

- Իմ մահվանից հետո քառասուն օր այս սենյակն արի ու նստիր տասնհինգ րոպե:

- Իսկ ի՞նչ անեմ այդ ընթացքում:

- Ոչինչ հարկավոր չէ անել: Ուղղակի նստիր: Բայց ամեն օր տասնհինգ րոպեից ոչ պակաս:

Որդին հորը հողին հանձնեց ու ճշտությամբ կատարեց նրա ցանկությունը. ամեն օր սենյակ էր գալիս և ուղղակի նստում: Այդպես անցան քառասուն օրերը, որոնցից հետո երիտասարդն իր կամքով եկեղեցի գնաց ու խորապես հավատացյալ մարդ դարձավ:

Եվ շատ տարիներ անց միայն հասկացավ, թե ինչ իմաստուն կտակ էր թողել հայրը: Նա հասկացել էր, որ երիտասարդների կյանքի ռիթմը շատ արագ էր, ամեն ինչ խելահեղ ընթացքի մեջ էր ու նրանք ժամանակ չունեին հավիտենականի՝ կյանքի իմաստի, իրենց հոգու, անմահության, Աստծո մասին մտածելու: Սակայն, բավական է միայն կանգ առնել, լռության մեջ հայտնվել ու Աստված կթակի սրտերի դռները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․