Գրքեր

Հսկաների շնորհիվ

Ինչպես որ գիտության զարգացումը հիմնված է նախկին դարերի գիտնականների հայտնագործությունների և փորձառության վրա, ճիշտ այդպես էլ հոգևոր կյանքում մեծագույն սրբերի, Եկեղեցական Հայրերի փորձառության և նրանց ցույց տված ուղիով ընթանալու շնորհիվ միայն մարդն այսօր կարող է ճշմարիտ ձևով պաշտել Աստծուն։ Սա հաստատելու համար մեջբերենք մեծագույն գիտնականներից մեկի` բոլորին հայտնի Նյուտոնի խոսքերը։ Նյուտոնը նաև մեծ հավատացյալ էր և բացի իր գիտական աշխատություններից նաև մեկնություններ է գրել Դանիել մարգարեի և Հովհաննես Աստվածաբանի կողմից գրված աստվածաշնչյան գրքերի վերաբերյալ։ Իր գիտական նվաճումների մասին խոսելով` այս մեծ գիտնականը նշել է. «Եթե ես ավելի հեռուն եմ տեսել, ապա դա եղել է միայն հսկաների ուսերին կանգնելու շնորհիվ»։ Եվ հոգևոր կյանքում էլ մենք կարող ենք ճշմարիտ ուղիով ընթանալ միայն մեզանից առաջ եղած մեծագույն սրբերի` հոգևոր կյանքի, Աստվածաշնչի ընթերցանության և այն ճիշտ հասկանալու վերաբերյալ նրանց թողած խրատների և ուսուցումների շնորհիվ:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

29.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․