Գրքեր

Ի՞նչ տոն եմ նշում և ինչո՞ւ. հոգևորականների հանդիպում-զրույցը դպրոցականների հետ

Փետրվարի 15-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 6-րդ «Դ» դասարանի օրվա վերջին դասաժամը տարբերվում էր մյուս օրերի դասաժամերից: Դասարանի դասղեկ՝ Հասմիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ երեսունինն աշակերտների հետ հանդիպեցին և զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականներն աշակերտների հետ զրուցեցին Ս. Սարգսի, Տեառնընդառաջի և Վալենտինի տոների վերաբերյալ: Այն որ աշակերտները տեղյակ էին տոների նախապատմությանը, նկատելի էր նրանց ուղղված հարցերի պատասխաններից: Աշակերտները համակ ուշադրությամբ ունկնդրում էին հոգևորականների բացատրությունները տոների խորհուրդների և նշանակության վերաբերյալ: Երեխաներն առիթ ունեցան խորհելու հոգևորականների կողմից առաջադրված հետևյալ հարցին, թե՝ ի՞նչ տոն եմ նշում և ինչո՞ւ: Երեխաների մոտ արմատավորվեց այն գիտակցումը, որ իրենք, հայ քրիստոնյա լինելով, պետք է քաջատեղյակ և մասնակից լինեն ազգային-եկեղեցական տոներին՝ հեռու մնալով օտարամոլ տոներից: Աշակերտների հետ զրույցն ավարտվեց հարց ու պատասխանով:

Տեր Վահանը հոդորեց չմկրտված երեխաներին մկրտվել, իսկ մկրտվածներին՝ ծնողների առաջնորդությամբ մասնակից լինել Սուրբ և Անմահ Պատարագին: «Սիրեք Աստծուն և եկեղեցին, որպեսզի Աստծո օրհնությամբ ու ներկայությամբ ապրեք ձեր կյանքը»,- ասաց Տեր Հայրը և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և նվերներ՝ Ս. Սարգսի պատկերով նոթատետրեր, իսկ դասղեկին՝ «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրությունը:

 

 

Կարինե Սուգիկյան

15.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․