Գրքեր

Ինչու են մարդիկ եկեղեցի գնում

Երբ եկան հայր Կիրիլ Պավլովի մոտ և սկսեցին խոսել այն մասին, որ այժմ շատ մարդ կա եկեղեցիներում և կարելի է հուսալ, որ ժողովրդի հավատը սկսել է ամրապնդվել, հայր Կիրիլը խնդրեց մի դույլ ջուր լցնել: Երբ լցրեցին, ասաց. «Սա այժմ եկեղեցի հաճախող մարդկանց քանակն է»: Հետո խնդրեց ջուրը դատարկել և երբ դատարկեցին, ընդամենը երեք կաթիլ հետ հոսեց: Հայր Կիրիլը պարզաբանեց. «Սա նրանք են, ովքեր այսօր փրկվում են»: Ներկաների տարակուսանքին այսպես պատասխանեց. «Մարդկանց մեծամասնությունը եկեղեցի է գնում «տո՛ւր» խոսքով: Առողջությո՛ւն տուր, Տե՛ր, ֆինանսական հաջողությո՛ւն տուր, ընտանի՛ք տուր, երեխանե՛ր տուր… Շատ քչերն են եկեղեցի գալիս՝ ասելով. «Ների՜ր, Տե՛ր: Ների՜ր, որ մեղքեր եմ գործել, ների՜ր, որ չեմ սիրել, ների՜ր, որ մոռացել եմ Քեզ»: Եվ ցավոք, մեծամասնությունն այս խոսքերն այդպես էլ չի արտասանում: Տարիներ ի վեր եկեղեցի են գնում և չեն հասկանում, որ եկեղեցի պետք է գա ապաշխարող դեմքով զղջացող մեղավորը, այլ ոչ թե կեղծ արդարը, ով Աստծուն լավություն է անում եկեղեցում գտնվելով…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

13.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․