Գրքեր

Իրական տերը

Մի մեծահարուստ հարցրեց իմաստունին.

- Ասա՛ ինձ, հարգելի՛ս, եթե այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ հարուստ չես:

Իմաստունը նրա ոսկով ասեղնագործած թանկարժեք կապային դիմելով՝ ասաց.

- Հասկանո՞ւմ ես, հարգելի՛ կապա, իմ հարստություննը ներքուստ է, այլ ոչ թե՝ արտաքուստ: Երբ քո տերը քնում է, ո՛չ քեզ է իր հետ վերցնում, ո՛չ՝ իր ծառաներին, ո՛չ՝ ոսկի կամ մեկ այլ բան: Եվ եթե նա երազում տեսնի իր հետևից վազող վագրի, ապա ստիպված կլինի վախից փախչել վագրից, այլ ոչ թե ծառաներին օգնության կանչել: Միայն արագ վազելու հմտությունը կփրկի նրան երազում: Իսկ եթե երազում տեսնի, որ սառչում է սառնամանիքից, նա կդողա և չի կարողա ծածկվել քեզնով՝ տաք կապայով: Նրան սառնամանիքից կփրկի կրակ ստանալու հմտությունը: Իրական հարստությունը մեր կարողություններն են: Նրանք մեր ներսում են, իսկ արտաքուստ միայն դրանց դրսևորումն է:

Հարուստը, ապշած, որ իմաստունն իր կապայի հետ է խոսում, այլ ոչ թե իր, բացականչեց.

- Դու իսկական խենթ ես: Ինչպե՞ս կարելի է իմ կապայի հետ խոսել և ինձ՝ դրա տիրոջը չտեսնել:

Իմաստունը ժպտալով պատասխանեց.

- Մարդկանց մեծամասնությունը հենց այդպիսին է: Նրանք խոսում են մարմինների հետ և չեն տեսնում նրանց տերերին:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

16.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․