Գրքեր

Ժուժկալության մասին

Հայր Սերապիոնը պատմեց, թե. «Երբ երիտասարդ էի և հայր Թեովնայի մոտ էի, հաց ուտելիս մի պաքսիմատ էի դնում ծոցս և գաղտնի ուտում: Օրերից մի օր ոմն ծեր եկավ իմ վարդապետի մոտ՝ հոգևոր օգտի համար: Այլևայլ բաների շարքում իմ վարդապետը հիշեց նաև այս, թե ոչ մի բանի վրա Աստված այնպես չի բարկա­նում, ինչպես այն բանի վրա, երբ մեկն իր հոգևոր հորից որևէ բան է ծածկում: Երբ ես լսեցի այս, խռովք ապրեցի, հանեցի պաքսիմատը ծոցիցս և նրա ոտքերն ընկնելով` լացով խոստովանեցի, իսկ իմ ծերն ինձ բարձրացրեց և ասաց. «Քրիստոս Աստված ազատի քեզ այդ մեղ­քի ծառայությունից»: Դևը ճչալով հրի պես դուրս ելավ իմ ծոցից, և տունը լցվեց ծխով ու ծծումբի հոտով: Իսկ իմ վարդապետն ինձ ասաց. «Ահա՛ իմ Աստված տվեց քեզ իր Արքայությունը, որովհետև անսացիր իմ խոսքերին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․