Գրքեր

Ժուժկալության մասին

Ոմն եղբայր դուրս եկավ Սկիտեից, իսկ մեկ այլ եղբայր նրան ճանապարհակից եղավ: Երբ հասան այն տեղը, որտեղից պիտի բա­ժանվեին, ծերը նրան ասաց. «Այսօր մի բան ճաշակենք միասին, եղբա՛յր, հետո բաժանվենք միմյանցից»: Եվ քանի որ շաբաթվա առաջին օրն էր, այդպես էլ արեցին, իսկ երբ եկավ շաբաթը, ծերն առավոտյան շտապեց գնալ այն եղբոր մոտ և ասաց. «Դեռ չե՞ս քաղցել, որ մի բան ուտենք»: Եղբայրը նրան ասաց. «Սոված չեմ, հա՛յր, քանզի ամեն օր ճաշակում եմ»: Ծերը նրան ասաց. «Ներո՛ղ եղիր ինձ, եղբա՛յր, այն մեր՝ միասին ճաշակելուց հետո ոչինչ չեմ կերել»: Երբ եղբայրը լսեց այդ, խիստ զղջաց, և նրան մեծ օգուտ եղավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․