Գրքեր

Ժուժկալության մասին

Մի անգամ սուրբ խորհուրդ էր մատուցվում հայր Անտոնի լե­ռանը, և այնտեղ մի փոքրիկ ամանով գինի կար: Ծերերից մեկն այդ գինուց մի բաժակ լցրեց և տվեց հայր Սիսոյին, և նա ըմպեց: Մի բա­ժակ ևս լցրեց, և հայր Սիսոն այդ էլ ըմպեց: Երբ կամենում էր երրորդ անգամ լցնել, ծերը նրան ասաց. «Դադա՛ր տուր, եղբա՛յր, չգիտե՞ս, որ դևերը կենդանի են»: Եղբայրը նրան հարցրեց սուրբ կենցաղավարու­թյան մասին: Ծերը նրան ասաց. «Դանիելը գրել է. «Իմ սրտին ցանկա­լի կերակուրները չկերա» (Դան. Ժ 3): Եղբայրը հայր Սիսոյին հարցրեց. «Եթե մենք ճանապարհ գնանք, և մեր առաջնորդը մոլորվի, պե՞տք է, որ մենք նրան զգացնել տանք»: Ծերը նրան ասաց. «Ո՛չ, քա՛վ լիցի»: Եղբայրն ասաց. «Ուրեմն թողնենք, որ նա մեզ խոտորի՞ ճանապար­հից»: Ծերն ասաց. «Իսկ ի՞նչ է, կամենում եք նրան բրածե՞ծ անել: Ասեմ քեզ, որդյա՛կ, տեսա ես եղբայրների, որ ճանապարհ էին գնում, և նրանց առաջնորդը, գիշերով մոլորվելով, շեղվեց ուղուց: Նրանք տասներկու հոգի էին, և բոլորն էլ գիտեին, որ սխալ են գնում, սա­կայն նրանցից յուրաքանչյուրը ճգնում էր առանձին, որպեսզի չասի և չհանդիմանի: Երբ այսպես եղավ, առաջնորդը հասկացավ, որ մո­լորվել է ուղուց, և նրանց ասաց. «Թողությո՛ւն տվեք ինձ, եղբայր­նե՛ր, որովհետև շեղվել ենք»: Այնժամ բոլորն ասացին. «Մենք նույն­պես գիտեինք, սակայն լռեցինք և չասացինք»: Իսկ առաջնորդը, երբ լսեց այս, հույժ զարմացավ և ասաց. «Օ ՜հ, իմ այս եղբայրները մինչև մահ կճգնեին՝ լռություն պահելու համար»: Եվ գոհանում էր Աստծուց նրանց համբերության համար: Նրանց շեղված ճանապարհը կազմում էր շուրջ տասներկու մղոն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․