Գրքեր

Ժուժկալության մասին

 Աբբա Մակարիոս անապատականի մասին ասում էին, թե բնակ­վում էր Պենթուկլայի վանքի մերձակայքում: Վաթսուներեք տարվա ճգնավորության ընթացքում այս էր նրա գործը` ողջ շաբաթը պահում էր և միայն կիրակի էր ուտում, մինչև իսկ ոմանց թվում էր` անմար­մին է. ողջ օրը գործում էր և տալիս աղքատներին, և ոչ մեկից ոչինչ չէր վերցնում: Լսեցին նրա մասին քրիստոսասերները, եկան և նրան ուտելիք տվեցին, իսկ նա չվերցրեց և ասաց. «Չե՛մ վերցնի, որովհետև իմ ձեռագործը կերակրում է ինձ և նրանց, ովքեր հանուն Աստծո են գալիս ինձ մոտ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․