Գրքեր

Ժուժկալության մասին

Մի օր հայր Եսային հաց էր ուտում ու հացը թրջում էր աղաջրով, և տեսնելով հայր Աքիլասին` թաքցրեց: «Այդ ի՞նչ էիր ուտում», – հարցրեց հայր Աքիլասը: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, որովհետև այսօր տոթին արմավ էի կտրում, և կոկորդս չորացավ, ու չկարողացա հացը աղով կուլ տալ, ուստի պնակի մեջ աղաջուր սար­քեցի և հացը թրջեցի»: Եվ Աքիլասը հեկեկալով ասաց. «Եկե՛ք, տեսե՛ք Եսայիասին, որ Սկյութիայում սպաս է ուտում: Եթե այդպես պիտի անես, ապա ինչո՞ւ ես այստեղ, ե՛լ գնա՛ Եգիպտոս, ո՛վ մարդ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․