Գրքեր

Ժուժկալության մասին

Եղբայրներից մեկը քաղցեց առավոտյան և իր խորհուրդների դեմ պայքարեց մինչև ժամը երեքը: Երբ ժամը երեքը եղավ, բռնադատեց իրեն մինչև ժամը վեցը: Երբ ժամը վեցը եղավ, թրջեց հացը և նստեց ուտելու, բայց դարձյալ վեր կացավ և իր մտքում ասաց` համբերեմ մինչև ժամը ինը: Ժամը իննին աղոթքի կանգնեց և տեսավ, որ աղոթքի զորությունն իբրև ծուխ բարձրանում էր հացի զամբյուղից, և նրա քաղցը դադարեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․