Գրքեր

Ժուժկալության մասին

Հայր Իսիդորոս քահանայի մասին ասում էին, թե նրա մոտ եկավ մի եղբայր և հրավիրեց նրան սիրո ճաշի: Ծերը չկամեցավ գնալ, այլ ասաց նրան. «Ադամը կերակուրից հաղթվեց և ընկավ դրախտից»: Եղբայն ասաց. «Դու և՞ս երկնչում ես կերակուրներից և խցից ելնե­լուց, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ինչո՞ւ չվախենամ, որդյա՛կ, մի՞թե դևը որպես մռնչացող առյուծ չի շրջում և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա և կորստյան մատնի»: Եվ բազմիցս ասում էր. «Եթե մեկն իրեն տա ճաշկերույթների ու գինարբուքի, չի կարող ցանկությունների պատ­րող խորհուրդներից ազատվել: Ղովտն էլ երբ իր դուստրերի կողմից հարկադրված՝ հարբեց գինով, դևը հեշտությամբ հարբածությունից նրան գցեց անօրեն շնության մեջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․