Գրքեր

Կառավարչի կինը

Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ: Նրա նախկին սիրեկաններն այդ մասին իմանալով շատ տխրեցին և մի օր որոշեցին խաբեությամբ դուրս հանել նրան տանից: «Սուլոցով նշան կտանք, նա դուրս կգա մեզ մոտ, և կառավարիչը ոչինչ չի իմանա»,- ասացին նրանք: Այդպես էլ արեցին: Բայց կինը, պայմանական ծանոթ սուլոցը լսելով, փակեց ականջներն ու վազեց ներքին սենյակները:

Իսկ առակի մեկնությունն այս է՝ գեղեցիկ, բայց պատիվը կորցրած կինը հոգին է, կառավարիչը՝ Քրիստոսը, ամուսնությունը՝ ապաշխարությունը, սուլոցը՝ աշխարհի գայթակղությունները, սուլող սիրեկանները՝ դևերն ու կրքերը, ներքին սենյակները՝ կյանքն ըստ Տիրոջ պատվիրանների: Եթե հոգին մշտապես Աստծուն ապավինի, ապա դևերն ու կրքերը, վախենալով, կհեռանան նրանից: Երանի մեր հոգիներն էլ նման կերպ միշտ առ Աստված դառնան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․