Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Մի անգամ Գեթսեմանիից ելնում էինք Ձիթենյաց լեռը: Այն­տեղ էր հայր Աբրահամի վանքը, որի վանահայրն էր հայր Հովհաննես Կոզիկեցին: Հարցրինք նրան, թե ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բերել առաքինություն: Պատասխանեց մեզ ծերը և ասաց. «Եթե մեկը ուզում է առաքինություն ստանալ, չի ստանա, եթե նախ չհատի նույն դռնից մտնող չարությունը, այսինքն` եթե տենչում ես ստանալ ողբ, հատի՛ր և դեն նետի՛ր քեզնից ուրախությունն ու հրճվանքը, եթե ուզում ես խոնարհություն ձեռք բերել, ատի՛ր և հատի՛ր ամբարտավանությու­նը, իսկ եթե կամենում ես պահեցողության վարժվել, ատի՛ր հեշտա­սեր որկրամոլությունը: Եթե կամենում ես սրբություն ստանալ, ատի՛ր պղծությունն ու ցանկությունը, եթե անընչություն ես ուզում, ատի՛ր արծաթասիրությունը, եթե սիրում ես մենակեցությունը, ատի՛ր քա­ղաքներն ու գյուղերը և նրանց գայթակղությունները, եթե սիրում ես օտարություն, հեռացի՛ր քո հարազատներից ու ընտանիքից: Ով ու­զում է հեզություն ստանալ, թո՛ղ ատի ընկերոջը դատելն ու բամբա­սելը, ով սիրում է անդորր ու անխռովություն, թո՛ղ առանձին բնակ­վի: Ով սիրում է լռություն, թո՛ղ խցի իր ականջները, որպեսզի չլսի շատերի խոսքը: Ով սիրում է գամել իրեն Աստծո երկյուղին, թո՛ղ մշտապես ատի մարմնի հեշտանքները և իր վրա վերցնի՛ հանապազօր­յա վշտեր ու նեղություններ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․