Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Մակարիոս երանելին մի գրագրի մոտ Գիրք պատվիրեց իր համար: Վճարելուց հետո մեկը, գիտենալով դա, Մակարիոսի անունից գնաց և վերցրեց այն: Մակարիոսը եղբայրներից մեկին ուղարկեց Գրքի հետևից, իսկ գրագիրը, սաստիկ բարկանալով, կամեցավ գնալ խաբողի մոտ, անպատվել նրան և Գիրքը ետ վերցնել: Լսելով այդ` Մակարիոսն աղերսագին խնդրանքներ ուղարկեց գրագրին` ասելով. «Մենք Գիրքը վերցնում ենք, որպեսզի դրանից հեզություն և համբերություն սովորենք: Թո՛ւյլ տուր, թող նա այն իր մոտ պահի և օգուտ ստանա դրանից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․