Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատ­մեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդի­ներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք էլ եթե կամենաք լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` ինչպե՞ս առաջադիմենք և հարստանանք»: Հայրն իմաստությու­նը գործի դրեց, որ չծուլանան՝ գիտենալով, որ եթե ամեն ոք աշխատի հանապազօր՝ կառաջադիմի: Եվ ասաց նրանց. «Տարվա մեջ մեկ օր կա, որ եթե մեկը աշխատի՝ կհարստանա և կառաջադիմի: Ես մինչ ծերու­թյանս օրը այդ օրվան էի նախանձախնդիր և հետամուտ: Ահա դուք ևս գործեցե՛ք և մի՛ ծուլացեք, և կգտնեք այդ օրը հաստատապես: Իսկ եթե գեթ մեկ օր ծուլանաք, զգո՛ւյշ եղեք. դա հենց այդ օրհնյալ օրը կարող է լինել, և չլինի թե՝ զուր տքնած լինեք ողջ տարին»: Այդպես և մենք՝ եթե հանապազ գործենք, կենաց ճանապարհը կգտնենք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․