Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Նույն հայրն ասաց. «Նրանք, ովքեր ծուլությամբ ու հեղգու­թյամբ են անցկացնում իրենց օրերը, խոսքով ու մտքով են կյանք խնդրում, սակայն գործով հանձն չեն առնում: Սուրբ հայրերի կյանքն ու խոսքն են ընթերցում, սակայն նրանց խոնարհության ու անընչու­թյան, աղոթքների ու տքնությունների, պահքերի ու հանդարտության, մերկ գետնին պառկելու ու ծնրադրելու և այլ կարգի ճգնությունների մեջ չեն ուզում նմանվել, այլ իրենց հատուկ հպարտությամբ ասում են. «Սուտ է եղած և գրված նրանց այս վարքը: Անկարելի է` որևէ մեկը այսպես ապրի և համբերի»: Չեն կարողանում հասկանալ և գի­տակցել այս բանը, թե ուր Աստված է բնակվում մկրտութան շնորհով և իր պատվիրանների կատարելությամբ, այնտեղ հեշտությամբ են կա­տարվում բնությունից վեր բոլոր գործերն ու շնորհները»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․