Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Ծերերից մեկը բրդյա գործվածք գնեց. տակը դնելով՝ նստեց վրան և կրպակատիրոջը տալիք դրամն էր հաշվում: Ինչ­որ մեկը ուզում էր գողանալ կտավը և հետևում սպասում էր: Հասկանալով այդ` ծերը կռացավ դեպի կրպակատերը, ում պետք է տար դրամը, և գողը, վերցնելով գործվածքը, գնաց: Ծերը ո՛չ փնտրեց այն, ո՛չ էլ որևէ բան խոսեց այդ մասին, այլ վճարեց գինը և գնաց խնդությամբ, քանզի` քանի դեռ ուներ` իբրև թե ոչինչ չուներ, իսկ երբ կորցրեց` բոլորովին չցավեց` իբրև թե մի բան պակասել է իրենից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․