Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

 Հայր Եպիփանն ասաց. «Եթե եղբայրների արմատ Մելքիսեդեկը, որ օրինակն էր Քրիստոսի, օրհնեց Աբրահամին (հմմտ. Ծննդ. ԺԴ 19), ապա որչափ առավել ճշմարիտ Աստված կօրհնի և կսրբի իրեն հավատացող­ներին»: Դարձյալ ասաց. «Քրիստոնյան, որքան կարող է, պետք է սեր­տի և յուրացնի Սուրբ Գիրքը: Միայն Գիրքը տեսնե՛լն իսկ մարդուն ետ է պահում մեղքերից, էլ ուր մնաց ընթերցելը, և դեպի արդարություն է մղում ու բարձրացնում հոգին»: Ասաց դարձյալ. «Սուրբ Գրքի ընթեր­ցումը հաստատում է անմեղության մեջ»: Նույն ինքն ասաց. «Աստծո օրենքների անգիտությունը կյանքի լքում է և կորուստ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․