Գրքեր

Կեղծ հիվանդը

Մի մարդ տեսակցության գնաց իր հիվանդ ընկերոջը: Ներս մտնելով՝ ողջունեց հիվանդին:

- Ի՞նչ: Ի՞նչ է,- արձագանքեց նա:

- Հարցնում եմ ինչպե՞ս է առողջությունդ,- ավելի բարձր կրկնեց ընկերը:

- Հիվանդ եմ, չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում... Կարծես թե ինչ-որ ծանր հիվանդություն է, որովհետև ոչինչ չեմ ուզում, ո՛չ տեսնել, ո՛չ լսել,- պատասխանեց հիվանդը:

Սակայն հյուրի ուշադրությունն այն փաստը գրավեց, որ ընկերը լավ տեսք ունի և ամենևին էլ հիվանդ մարդու տպավորություն չի թողնում:

- Միգուցե թվո՞ւմ է քեզ: Հնարավոր է ուղղակի վատ տրամադրություն ունես և վերջ,- ասաց նա:

- Ոչ-ոչ, լուրջ հիվանդություն է: Մենք ուզում ենք մի փորձառու և լուրջ բժիշկ հրավիրել:

- Պարզ է,- մտախոհ արտասանեց ընկերն ու որոշեց փորձել, թե որքան ծանր է իր խեղճ ընկերոջ հիվանդությունը:

- Լսիր,- շշուկով հարցրեց իր խլացած ընկերոջը,- իսկ ինչո՞ւ է այսքան փող թափված սենյակիդ հատակին:

- Ո՞ւր է, որտե՞ղ, հապա ցույց տուր,- անմիջապես աշխուժացավ ընկերը՝ անկողնուց դուրս ցատկելով:

- Ներիր, ինձ ուղղակի թվաց,- ծիծաղեց հյուրը,- բայց որ դու լիովին առողջ ես՝ ես վստահ եմ:

«Որովհետև տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

08.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․