Գրքեր

Խաչակնքվելու զորությունը

Մի օր հայր Ամբակումը տերողորմյայով աղոթում էր ժայռերից մեկում, երբ հանկարծ դևը հայտնվեց նրան լույսի հրեշտակի կերպարանքով և ասաց.

- Ամբակո՛ւմ, Ամբակո՛ւմ, Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քեզ դրախտ տանեմ, որովհետև արդեն հրեշտակ ես դարձել: Թռչե՛նք միասին:

Հայր Ամբակումը շփոթվեց և վախեցած պատասխանեց.

- Ես ինչպե՞ս կարող եմ թռչել: Դու թևեր ունես և կարող ես թռչել:

Թվացյալ հրեշտակն ասաց.

- Դու էլ թևեր ունես, Ամբակո՛ւմ, որովհետև հրեշտակ ես դարձել, միայն թե չես տեսնում դրանք:

Այնժամ ծերը խոնարհությամբ խաչակնքվեց ու ասաց.

- Սո՛ւրբ Աստվածամայր, ախր ես ո՞վ եմ, որ թռչեմ:

Չէր հասցրել իր խոնարհ խոսքն ավարտել, երբ տեսավ, թե ինչպես կեղծ հրեշտակը հանկարծ թևավոր սև այծի վերածվեց, նետվեց անդունդն ու անհետացավ:

Ծերը վախեցավ, իսկ հետո շնորհակալություն հայտնեց սուրբ Աստվածածնին, որ պաշտպանեց նրան բանսարկուից, որը մտադրվել էր դժոխք գցել նրան:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․