Գրքեր

Խնդրի ճշգրիտ լուծում

Մի հավատացյալ գալիս է ծեր վանականի մոտ ու բարկացած ասում.

- Այսքան ժամանակ կատարում եմ բոլոր քրիստոնեական կանոնները, կարդում Աստվածաշունչը, սակայն իմ տան մեջ խաղաղություն չկա, այլ վեճ, լարվածություն ու անհանգստություն:

Ծեր վանականը պատասխանում է.

- Այդպես էլ չես հասկանում հոգևոր կյանքը: Երբ Ավետարանի ու հոգևոր կյանքի իմաստն ու բովանդակությունը մարդ չի ընկալում, նման է լինում այն աշակերտին, ում ուսուցիչը հարցնում է, թե 1+1 կամ 3+2 ի՞նչ է անում: Աշակերտը պատասխանում է` 11 կամ էլ` 32, փոխանակ ասելու` 2, կամ 5: Դրա համար էլ այդ աշակերտի նման քո խնդիրները ոչ թե լուծվում, այլ բազմապատկվում են: Հոգևոր կյանքն արտաքուստ գործողությունների, նշանների, տառացի ընկալման մեջ չէ, այլ ներքին փոփոխության, նոր մարդ դառնալու մեջ է, որտեղ աճում են հոգևոր պտուղները, խաղաղություն բերում ու հաղորդակից դարձնում շրջապատին:

 

Հովհաննես Մանուկյան

21.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․