Գրքեր

Խոնարհության մասին

Հայրերից ոմանք գնացին հայր Անտոնիոսի մոտ, և հայր Հով­սեփը նրա հետ էր: Հայր Անտոնը ուզեց փորձել նրանց. մեջբերում արեց Սուրբ Գրքից և ամենակրտսերից սկսեց հարցնել, թե որն է այդ խոսքի իմաստը, և նրանցից յուրաքանչյուրը պատասխանում էր ըստ իր կարողության: Իսկ ծերը նրանցից մեկին ասաց. «Դեռևս չգիտեք այն»: Հետո հարցնելով՝ հասավ ամենածերին: Ապա հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Դու ինչպե՞ս ես հասկանում այս խոսքի իմաս­տը»: Իսկ նա ասաց. «Ես ևս չգիտեմ և ոչ էլ կարող եմ իմանալ այդ»: Ասաց հայր Անտոնը. «Արդարև միայն հայր Հովսեփն իմացավ այդ, քանի որ ասաց՝ չգիտեմ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․