Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն մեծ ծերի մոտ` Թեբայիդ, բերին մի դիվահարի և աղաչեցին նրան, որ դևը հանի, իսկ ծերը չէր կամենում: Երբ բազմիցս աղաչեցին նրան, գթաց ծերը և դևին ասաց. «Դո՛ւրս եկ Աստծո արարածի մի­ջից»: Եվ դևն ասաց. «Ես դուրս կգամ, սակայն քեզ մի բան հարցնեմ. ի՞նչ է գրված Ավետարանում` ովքե՞ր են այծերը և ովքե՞ր` ոչխարնե­րը»: Եվ ծերն ասաց. «Այծը ես եմ, իսկ ոչխարներին՝ Աստված գիտե, թե ովքեր են»: Եվ դևը լսելով` բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ա­հա քո խոնարհության համար ելնում եմ»: Եվ նույն պահին էլ դուրս եկավ մարդուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․