Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն եղբայր իր մարմնավոր հոր հետ հրաժարվեց աշխարհից, սակայն չմնացին երկուսով մի վանքում, իսկ որոշ ժամանակ անց եղ­բայրն իմացավ իր հոր մասին, թե մի դիվահարի բժշկեց: Եվ գնալով ոմն մեծ ծերի մոտ՝ պատմեց այդ մասին և իր անձի համար տրտմելով` ասաց. «Աբբա՛, ահա իմ հայրը առաջադիմելով` մի եղբոր միջից դևը հալածեց, իսկ ես ծուլության մեջ եմ և ոչ մի առաջադիմություն չու­նեմ»: Ծերը նրան ասաց. «Իրականում, որդյա՛կ, դևեր հանելը կամ բժշկելը առաջադիմություն չէ, քանզի դրանք ոչ թե մարդն է անում, այլ՝ Աստծո զորությունը և կատարողի հավատքը, սակայն շատերը, չիմանալով այդ, բժշկության շնորհից ամբարտավանության մեջ ըն­կան և կորան: Իսկ ես ասում եմ. եթե մարդ ճշմարիտ խոնարհության գա՝ չկա՛ դրանից ավելի մեծ առաջադիմություն, քանի որ խոնարհը երբեք չի ընկնում. քանզի ով իրեն խոնարհեցնում է ներքև, ո՞ւր պի­տի ընկնի կամ ինչպե՞ս պիտի ընկնի, եթե մինչև գետին է իջեցրել իրեն: Իսկ այսպիսի խոնարհության հասած մարդու նշանն այս է, որ ծիծաղում է թե՛ արհամարհանքների և թե՛ անարգանքների վրա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․