5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Խոնարհության մասին

Եկավ հայրերից մեկը հայր Անտոնի լեռը` հայր Սիսոյի մոտ, և մինչդեռ խոսում էին իրար հետ, հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Հասա՞ր արդյոք Երանելի Անտոնի մեծությանը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ես որտեղի՞ց հասնեմ նրա մեծությանը, որովհետև եթե գեթ մեկն ունենայի հայր Անտոնի խորհուրդներից, ամբողջովին հրի նման կլինեի, սակայն գիտեմ մեկին, ով ապաշխարությամբ կարողանում է դիմակայել խորհուրդներին»: Դարձյալ հարցրեց նրան և ասաց. «Այսպե՞ս էր արդյոք հալածում սատանան առաջին մենակյացներին»: Հայր Սիսոն նրան ասաց. «Այժմ առավել ուժգին է հալածում, որովհե­տև նրա ժամանակը մոտեցել է, և խռովքների մեջ է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․