Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն եղբայր Սկյութիայից եկավ Թեբայիդ և մտնելով մի հասարակաց վանք` մնաց այնտեղ: Բոլորն այնտեղ սուրբ այրեր էին և կոչվում էին տաբենիսացիներ: Երբ որոշ ժամանակ մնաց այնտեղ, վանահորն ասաց. «Աբբա՛, աղո՛թք արա ինձ վրա և արձակի՛ր, քանզի չեմ կարողանում բնակվել այստեղ»: «Ինչո՞ւ, որդյա՛կ»,– հարցրեց նրան վանահայրը: Եղբայրը նրան ասաց. «Աբբա՛, այստեղ ոչ տառապանք կա, ոչ էլ վարձատրություն, քանզի բոլոր հայրերը ճգնողներ են, իսկ ես մեղավոր մարդ եմ: Գնամ այնտեղ, որտեղ կգտնեմ ծաղր և արհամարհանք, քանզի սրանք են, որ ապրեցնում են մեղավոր մարդուն»: Իսկ զարմացած վանահայրը՝ ճանաչելով, որ ջանադիր մշակ է, արձակեց նրան` ասելով. «Գնա՛, որդյա՛կ, և քաջալերվի՛ր, թո՛ղ զորանա քո սիրտը և համբերությամբ սպասի Տիրոջը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․