Գրքեր

Խոնարհության մասին

Մի տղայի ծնողները հանձնեցին վանք, և որոշ ժամանակ անց եկան նրան տեսնելու, իսկ ծերը եղբայրներից մեկին ասաց, որ կանչեն փոքրիկին: Երբ տղան մոտեցավ աբբային, նա ասաց. «Քեզ ո՞վ կան­չեց»: Ապա ապտակելով նրան՝ ասաց. «Գնա՛ քո խուցը»: Եվ տրտմե­ցին նրա ծնողները, սակայն քիչ անց ասացին նրան. «Հրամայի՛ր, որ փոքրիկը գա և տեսնենք նրան»: Եվ աբբան կանչեց եղբայրներից մեկին և ասաց նրան. «Կանչի՛ր փոքրիկին»: Երբ տղան մոտեցավ ծե­րին, նա ապտակեց նրան և ասաց. «Քեզ ո՞վ կանչեց. գնա՛ քո խու­ցը»: Նրա ծնողները դարձյալ տրտմեցին և ասացին. «Երանի, թե մեր տղան այստեղ եկած չլիներ»: Սակայն քիչ անց դարձյալ, բնական սի­րուց մղված, ասացին աբբային. «Հրամայի՛ր, հա՛յր, որ փոքրիկը գա»: Աբբան մի եղբոր ասաց. «Կանչի՛ր նրան»: Իսկ երբ տղան մոտեցավ ծերին, վերջինս ապտակեց նրան և ասաց. «Քեզ ո՞վ կանչեց. գնա՛ քո խուցը»: Եվ երբ տղան գնաց, աբբան հետ կանչեց նրան, բռնեց ձեռքից, տվեց նրան իր ծնողներին և ասաց նրանց. «Ահա ձեր որդին դարձավ մենակյաց»: Այնժամ ծնողները մեծ գոհունակություն ապրե­ցին և գոհացան Աստծուց՝ իրենց տղայի առաջադիմության համար, որ վկայվեց աբբայի կողմից: Արդ, մենք ևս աղոթենք այսպիսի խոնար­հության հասնելու համար Աստծո օգնությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․