Գրքեր

Խոնարհության մասին

Պատմում էին Սկյութիայում մի ծերի մասին, որ ծառա էր եղել և ամեն տարի գալիս էր Ալեքսանդրիա և բերում էր վարձն իր տերերին: Իսկ նրանք ընդառաջ էին գնում և երկրպագում էին նրան, իսկ ծերը ջուր էր լցնում կուժը և մատուցում էր նրանց, որ լվացվեն: Իսկ նրանք ասացին. «Մի՛ արա այդ, հա՛յր, և մեր բեռը մի՛ ծանրացրու»: Իսկ ծերն ասաց. «Խոստովանում եմ, որ ձեր ծառան եմ, տիա՛րք, և գոհանում եմ ձեզանից, որ ինձ ազատեցիք` ծառայելու Աստծուն, սակայն ես ջուր եմ լցնում, որ լվացվեք, որպեսզի կատարեմ իմ ծառայողական պարտքը»: Սակայն նրանք հակառակում էին և հանձն չէին առնում: Ծերը նրանց ասաց. «Եթե չեք կամենում ընդունել, կմնամ այստեղ և կծառայեմ ձեզ»: Եվ նրանից վախենալով` թողնում էին, որ ինչ խնդրում է` անի, և ճանապարհում էին նրան պատվով և մեծամեծ նվերներով, որպեսզի նրանց համար ողորմություն անի: Եվ սրա համար նա անվանի մենակյաց եղավ Սկյութիայում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․