Գրքեր

Խոնարհության մասին

Հովհաննես կարճահասակն իր երեց եղբորն ասաց. «Կամենում եմ անհոգ լինել, ինչպես հրեշտակները, որոնք ոչինչ չեն անում, այլ անդադար Աստծուն են փառաբանում և պաշտում»: Եվ հանելով իր կրոնավորական հանդերձները` ելավ և գնաց անապատ և մնալով այն­տեղ մի շաբաթ՝ դարձյալ վերադարձավ եղբոր մոտ` իր խուղը, բախեց դուռը գիշերով, իսկ եղբայրը չբացեց` ներսից հարցնելով. «Ո՞վ ես դու»: Պատասխանեց. «Ես Հովհաննեսն եմ»: Խուղից ասաց. «Հովհան­նեսը հրեշտակ դարձավ և մարդկանց հետ չէ»: Եվ նա աղաչեց, որ բացի, սակայն եղբայրը չբացեց, այլ թողեց նրան տառապանքների մեջ մինչև առավոտ, իսկ այգաբացին նրան ասաց. «Ահա մարդ ես և քեզ աշխատել է պետք, որ ուտես»: Եվ Հովհաննեսը, ընկնելով նրա առաջ, ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․