2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Խոստովանության մասին

 Զղջումով՝  առանց  խոստովանության, մեղքերի թողության չեն հասնի: Եվ սա է ցուցանում   այս օրինակը: Մի կին, իր մեղքերը  խոստովանելիս,   մեկը թաքցնում է.  խիստ մեծ ամոթից  համարձակվում հայտնի դարձնել: Որի համար էլ խղճից մտովի  հույժ չարչարվելով՝  եկեղեցի է գնում և ընկնելով Սբ. Սեղանի առաջ՝  ողջ մարմինը արտասուքով ողողելով և մեծ պաղատանքով աղաչում էր Աստծուն, որպեսզի այն մեղքը, որ չէր համարձակվում որևէ մեկին  հայտնել, առանց խոստովանության թողնվի իրեն: Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր, տեսնում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ է թռչում և խնդագին  ծիծաղում, ծափ էր տալիս և վաշ- վաշ անում: Դրա համար էլ քահանան երդվեցնում է սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ ասելով.

- Ով՛ պիղծ, ինո՞ւ ես այդքան ուրախ: Ասա՛ ինձ պատճառը, ինչ՞ պատահեց քեզ:

Սատանան պատասխանում է.

- Ինչպես՞ չծիծաղեմ տեսնելով այս կնոջը, որ կոծալով ու ողբալով դժոխք է շտապում: Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով իր չխոստովանած մեղքը կարող է ջնջել. անկարելիին է ձգտում: Ծաղրի և  ոչ թե թողության է արժանի:

Այս լսելով քահանան գնում է կնոջ մոտ և ինչ որ տեսնել ու լսել էր ասում է նրան, և երկչոտին ինչպես կարող էր  հորդորում է խոստովանելու: Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանում է: Այս տեսնելով՝ սատանան մեծ աղաղակով ու գարշահոտությամբ լցնելով եկեղեցին անհայտացավ եւ  այլևս չերևաց:

 

Հայելի վարուց

10.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․