Գրքեր

Կշեռք անօրինություններ համար

Քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքների շրջանում հեթանոսներն ու անհավատները բազում անմարդկային չարչարանքների են ենթարկել քրիստոնյաներին` տանջելով ու սպանելով ահռելի ձևերով: Այսօրվա քրիստոնյա կոչվող աշխարհում ևս քիչ չեն դաժանությունները, բռնությունները, որոնք առավել հաճախ դրսևորվում են պատերազմների ժամանակ: Դրանց զուգահեռ այսօր աշխարհի բազում մարդիկ ապրում են թշվառությունների, նեղությունների, դժվարին իրավիճակների մեջ: Աշխարհի նման վիճակի մեղավորը մարդն է: Մարդկությունը կանգնած է կարևոր ընտրության առջև. մարդիկ պետք է ընտրեն Քրիստոսին կամ Բարաբբային: Բարաբբան խորհրդանշում է ռազմական հեղափոխությունների, արյունահեղության ճանապարհը, իսկ Քրիստոս` անմեղությունը և փրկությունը: Բայց մարդիկ հաճախ ընտրում են Բարաբբային, և մեր օրերում կարող ենք տեսնել աշխարհի ընտրության արդյունքը:

Փիլիսոփաներից մեկն ասում է, որ եթե հնարավոր լիներ կշեռքի մի նժարի վրա դնել մարդկությանը խոցող աղետները, զրկանքները, դժբախտությունները, աղքատությունը և կշեռքի մյուս նժարին` մարդու կողմից գործվող բոլոր անօրինությունները, դաժանությունները, մարդկային եսասիրությունն ու շահամոլությունը, ապա կշեռքի երկու նժարները հավասար կկանգնեին: Սա ցույց է տալիս, որ Երկիր մոլորակի բոլոր ահռելիությունները ոչ թե երկնքից են թափվում մարդկային հասարակության գլխին, այլ մարդիկ են իրենց սխալ ու մեղավոր ընթացքով խախտում ներդաշնակությունն ու խաղաղությունը այս աշխարհում:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

10.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․