Գրքեր

«Մարդ կկորցնի ամեն ինչ, բացի նրանից, ինչ բաշխել է»

Տարբեր են Աստծու կողմից շնորհված պարգևները և անթիվ՝ մերձավորին օգնելու կերպերը: Յուրաքանչյուրին շնորհված կարողությունը ևս մի պարգև է, որ անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել, բազմապատկել սիրո գործերով և վերադարձնել Պարգևատուին կարիքի մեջ գտնվող մերձավորի ձեռքով: Մարդուն շնորհված պարգևները նրա սեփական վայելքի համար չեն, այլ սիրո գործերը կյանքի կոչելու համար: Սերը մերձավորի հանդեպ մարդկության զարդն է և մխիթարությունը,  սիրող սիրտը դրախտային երանության մեջ է, քանի որ մերձավորին սիրելը մարդու էության հիմքում է, բայց եսասիրությունն աննկատ կերպով կեղծ ուղղություն է տալիս այն ամենին, ինչ մարդու մեջ բնական է:

«Նրանք, ովքեր բաց են թողում գործի համար բարենպաստ ժամանակը, չեն ստանա իրենց փնտրած բարիքները: Որովհետև ո՞վ հավանություն կտա այն հողագործին, որ երբ պետք է հողը հերկի և սերմանի՝ առատ բերք ստանալու համար, անձնատուր է լինում անգործության: Ո՞վ հավանություն կտա այն այգեպանին, որ երբ պետք է խաղողի խնամքով զբաղվի, հնձանի մոտ նստած, ուրիշների աշխատանքին է հետևում: Ո՞վ հավանություն կտա այն նավորդին, որ առևտուր անելու ժամանակ մնում է նավահանգստում և ժամանակ անցկացնում պանդոկներում: Ոչ ոք, իհարկե: Հետևաբար, եթե դա իսկապես այդպես է, ո՞վ հավանություն կտա այն քրիստոնյային, որ սխրանքներ գործելու ժամանակ պարգևներ է պահանջում: Այստեղ սխրանքների վայր է, իսկ պարգևների վայրն այնտեղ է: Այդ պատճառով չկորցնենք բարին գործելու ժամանակը, որպեսզի այնտեղ չապաշխարենք առանց օգուտի»,- ասել է եկեղեցու հայրերից՝ Իսիդոր Պելուսիացին:

Սեպտեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և «Զորավոր» երիտասարդաց միությունը, ժամանակն ի փառս Աստծու և հօգուտ մերձավորի գործածելով՝ դրամական աջակցություն (100 000 դրամ) ցուցաբերեցին Սոնա Խաչատրյանին (39 տ.), ում մոտ ախտորոշվել է երիկամային խրոնիկ անբավարություն: Այժմ Սոնայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր չէ դեղորայքով վերահսկել և անհրաժեշտ է երիկամային փոխպատվաստում:

Հետևելով Հայր Գաբրիել Աթոսացու հորդորին, թե՝ մարդ կկորցնի ամեն ինչ, բացի նրանից, ինչ բաշխել է, ձեռք մեկնենք կարիքի մեջ գտնվող մեր մերձավորին՝ պահպանելու համար ամենակարևորը՝ հոգու մաքրությունը, և արժանանալու հոգու փրկության համար այդքան անհրաժեշտ երկնային գանձերին:

Սոնային աջակցելու և դրամական փոխանցում կատարելու համար ներքոնշյալ բանկերում Սոնայի անունով բացվել են հետևյալ հաշվեհամարները՝

https://drive.google.com/.../1Nz6ck1vteH_mR2ADRGcLC...

«ԱԿԲԱ ԲԱՆԿ», AMD 220095381228000, ստացող՝ Սոնա Խաչատրյան

ACBA BANK OJSC, EUR (IBAN) AM220092520380002, SWIFT code: AGCAAM22, beneficiary name: Sona Khachatryan

ACBA BANK OJSC, USD 220092521818001, SWIFT code: AGCAAM22, beneficiary name: Sona Khachatryan

Корреспондентский счет в Сбербанке России: RUB корреспондентский счет в Сбербанке России: 30111810200000000521, номер счета получателя: 220092520257958, SWIFT code: AGCAAM22, Сона Хачатрян/Sona Khachatryan/

Idram ID: 975729721 (Sona Khachatryan)

ARCA 4847 0400 0085 1480 (ConversBank), Sona Khachatryan

 

Կարինե Սուգիկյան

 

02.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․