Գրքեր

Մարմնակալ (Գորփուրա)

Գորփուրան լատիներեն corporalis բառն է, որ նշանակում է «մարմնական»: Այն քառակուսի, սպիտակ կտավ է, որ լատինածես եկեղեցում ժամարարը փռում է սկիհի տակ և վրան դնում նույնիսկ նշխարը:

«Գորփուրա» բառը մեր եկեղեցում կիրառություն չունի: Այս բառին համազոր ունենք «մարմնակալ» բառը:

Մարմնակալը զարդարուն, գեղեցիկ ասեղնագործված կտավ է, կլոր կամ քառակուսի, որ Սուրբ Պատարագի ժամանակ փռում են սկիհի տակ՝ որպես պատիվ և հարգանք սրբության: Հայ եկեղեցին ի տարբերություն լատինածես եկեղեցու նշխարը և նույնիսկ փշուրները չենք դնում մարմնակալի վրա, այլ միմիայն մաղզմայի վրա:

09.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․