Գրքեր

Մեղուն ու ճանճը

Եթե ճանճին հարցնես, արդյո՞ք շրջակայքում ծաղիկներ կան, ապա այն կպատասխանի. «Չգիտեմ, իսկ գոմաղբ ու տարբեր աղտեղություններ շատ կան այն առվում»: Եվ ճանճը հերթով կթվարկի այն բոլոր աղբանոցները, որտեղ եղել է:

Իսկ եթե մեղվին հարցնես. «Այստեղ աղտեղություններ չե՞ս տեսել»: Կպատասխանի. «Աղտեղություննե՞ր: Ո՛չ, ոչ մի տեղ չեմ տեսել: Այստեղ այնքան շատ անուշաբույր ծաղիկներ կան»:

Ճանճը ամենածաղկաշատ մարգագետնում էլ կեղտոտ տեղ կգտնի ու կնստի դրա վրա, իսկ մեղուն ամենագարշահոտ ճահճում էլ ջրաշուշան կգտնի ու նեկտար կհավաքի դրանից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

10.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․