Գրքեր

«Մերձավորին օգնելու համար պարտադիր չէ լինել ուժեղ և հարուստ, բավական է լինել բարի»

Օգոստոսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Համբարձումյան Աննային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան իր երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է Քանաքեռ-Զեյթուն 14 փ. 38/1 շ. 37 հասցեում: Աննայի ամուսինը՝ Մուրադյան Հրաչյան, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: Աննան նշեց, որ նախկինում վարձակալությամբ են բնակվել, բայց այժմ բնակվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված բնակարանում, իսկ իրենց կարիքները կարողանում են հոգալ Պաշտպանության նախարարության կողմից երեխաներին տրվող թոշակի գումարով: Աննան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Մերձավորին օգնելու համար պարտադիր չէ լինել ուժեղ և հարուստ, բավական է լինել բարի»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին: Իսկ բարի և առաքինասեր անձի աճն ու կատարելագործումը հնարավոր է միայն Աստծո օգնությամբ: Այդ պատճառով քրիստոնեական առաքինության բարձրագույն առանձնահատկությունն է խոնարհաբար ընդունել սեփական տկարությունները և ամբողջովին ապավինել Բարձրյալի օգնությանը: Պողոս առաքյալը երեք անգամ խնդրեց Տիրոջը, որ ազատի իրեն իր ցավից և երեք անգամ էլ լսեց Նրանից. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ» (Բ Կորնթացիներ 12:9): Քրիստոնեական առաքինությունը մի կողմից մարդու ազատ կամքի, մյուս կողմից աստվածային օրհնության դրսևորումն է, որ նպաստում է մարդկային հոգու կատարելագործմանը:

 

Կարինե Սուգիկյան

14.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․