Գրքեր

«Մի՛ մոռացեք բարեգործություն անել, որովհետև դա է Աստծո կամեցած զոհը»

Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, սիրիահայ համայնքից Մարիամ Չեպերյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Մարիամը նշեց, որ Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների ժամանակ հրթիռակոծվել է իրենց բնակարանը, և իրենք, մազապուրծ փրկվելով, տեղափոխվել են Հայաստան: Երկու տարի է, ինչ Չեպերյան ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Էրեբունի զանգվածի Նոր Արեշ 20 փ. 19 տ. հասցեում: «Հայաստան գալուց ի վեր մի շարք դժվարությունների առջև ենք կանգնել. իմ և եղբորս վաստակած գումարը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները: Եղբորս կինը ողնաշարային և ոսկրային հիվանդություններ ունի, այստեղ նրան չեն կարողանում բուժել և խորհուրդ են տալիս բուժման համար արտերկիր մեկնել: Տնային տնտեսությամբ և եղբորս երեք անչափահաս երեխաների խնամքով ես եմ զբաղվում, քանի որ հարսս դժվարանում է անգամ քայլել»,- ասաց տիկին Մարիամը և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

Աստծուն ցանկալի և հաճելի զոհը, ըստ Պողոս առաքյալի, բարի գործն է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և օգնել ուրիշներին, որովհետև դրանք են Աստծո կամեցած զոհերը» (Եբր. 13:16): Այդ պատճառով Աստված ասաց՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Օսէէ 6:6): Այսպիսի զոհողության է կոչում Քրիստոս ողջ աշխարհին, իսկ նրանք, ովքեր կանսան Քրիստոսի կոչին, կարժանանան երանելի այս հրավերին. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև Ես քաղցած էի և Ինձ կերակրեցիք, ծարավ էի և, և Ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ» (Մատթ. 25:34-37):

 

Կարինե Սուգիկյան

25.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․