Գրքեր

Մի քիչ արծաթ

Մի երիտասարդ իմաստունին հարցնում է.

- Չեմ հասկանում, ինչո՞ւ է այդպես. գնում ես աղքատի մոտ՝ նա սիրալիր ողջունում է և օգնում ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ՝ ասես չի էլ տեսնում քեզ: Մի՞թե փողը կուրացնում է:

- Լուսամուտից դո՛ւրս նայիր: Ի՞նչ ես տեսնում:

- Մի կնոջ եմ տեսնում երեխայի հետ ու շուկա գնացող մի սայլ:

- Լավ, իսկ այժմ հայելու մեջ նայիր: Ի՞նչ ես այնտեղ տեսնում:

- Ի՞նչ կարող եմ այնտեղ տեսնել, միայն ինքս ինձ:

- Լուսամուտն էլ է ապակուց, հայելին էլ: Բայց բավարար է մի քիչ արծաթ ավելացնել և մարդն արդեն միայն ինքն իրեն է տեսնում:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

04.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․