Գրքեր

Մի՛ շտապեք նեղսրտել

Միգուցե գիտեք, որ սեպտեմբերի 11-ին երկնաքերերի վրա հարձակման ժամանակ դրանում տեղակայված մեծ ընկերություններից մեկի ղեկավարը ողջ էր մնացել, քանի որ այդ օրն առաջին անգամ որդուն մանկապարտեզ էր տարել:

Մի երիտասարդ էլ ողջ էր մնացել, քանի որ նրան ուղարկել էին խանութ:

Մեկ ուրիշը խցանման մեջ էր հայտնվել:

Մյուսն ուշացել էր ավտոբուսից:

Մի կնոջ երեխան էլ անընդհատ շեղվում էր այլ բաներով և չէին հասցրել ժամանակին դուրս գալ տնից:

Իսկ մի տղամարդ էլ նոր կոշիկներ էր հագել, որ ցավեցնում էին ոտքերը, և նա նախքան աշխատավայր հասնելը, մտել էր դեղատուն՝ պլաստիր գնելու և այդ պատճառով ողջ էր մնացել:

Հաջորդ անգամ, երբ ձեզ թվա, թե առավոտն անհաջող է սկսվել ու ամեն ինչ հակառակ է ձեզ՝ երեխաները դանդաղ են հագնվում, չեք կարողանում մեքենայի բանալին գտնել, մնացել եք խցանման մեջ, մի՛ շտապեք նեղսրտել, տրտնջալ ու բարկանալ, միգուցե այդ կերպ Տերը ձեզ հեռու է պահում որևէ փորձությունից:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

26.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․