Գրքեր

Մոր պահքը

«Տատիկս,- պատմեց Ելենան,- իր չորս զավակներին այսպես փրկեց: Դուստրն ու երեք որդիները ռազմաճակատ մեկնեցին, իսկ տատիկս պատերազմի ողջ ընթացքում խիստ պահք պահեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չորսն էլ պատերազմից անվնաս վերադարձան, իսկ նա շարունակում էր պահեցողությունը: «Մայրի՛կ,- ասում էին զավակները,- մենք ողջ վերադարձել ենք, ինչո՞ւ ես շարունակում պահք պահել»: «Տիրոջ հանդեպ երախտագիտության զգացումից,- պատասխանում էր տատիկս:- Մի ընտանիք ցույց տվեք, որտեղից չորս հոգի ռազմաճակատ գնան և ողջ-առողջ վերադառնան: Ո՛չ, մինչև կյանքիս վերջ պահք եմ պահելու, որպեսզի շնորհակալությունս հայտնեմ Աստծուն»: Եվ այդպես էլ արեց մինչև կյանքի վերջը»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.05.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․