Գրքեր

Մշտապես աղոթենք ննջեցյալների համար

- Հա՛յր, ոսկրատանը կանթեղ վառո՞ւմ են:

- Այո, դա նշանակում է ննջեցյալի համար զոհ մատուցել: Ննջեջյալի հոգու համար անգամ մեկ մոմ վառելն է մեծ օգուտ: Հանգուցյալներին պետք է հիշել և միշտ աղոթել նրանց համար: Չմոռանա՛նք նրանց հոգիների հանգստության համար աղոթել: Ամեն անգամ, երբ իմ խցում պատարագ է մատուցվում, ես հոգեհանգստյան կարգ եմ կատարում նաև այն բոլոր ննջեցյալների համար, որոնց անունները չեն հիշատակվել: Աթոսի մենաստաններում ուրբաթ երեկոյան հոգեհանգստյան կարճ կարգ են կատարում կոլիվայով (մեղրապատ եփված ցորեն կամ այլ ձավարեղեն – թրգմ.), իսկ շաբաթ առավոտյան ժամերգություն են անում կաթողիկեում (մենաստանի մայր տաճարում – թրգմ.) և Պատարագ մատուցում գերեզմանատան եկեղեցում: Այնտեղ՝ գերեզմանոցում, մենք զենքը վայր ենք դնում և այս «տնից» մյուսը մեկնում:

- Իսկ ննջեցյալների համար ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր:

- Ընդհանուր ասա. «Տե՛ր Աստված, ողորմի՜ր ծառաներիդ հոգիներին», և եթե որևէ ննջեցյալի անուն կմտաբերես կամ կիմանաս որևէ ծանոթի կամ անծանոթի մահվան մասին, ապա այդ հոգուն էլ հիշատակիր աղոթքիդ մեջ:

Լավ կլինի, եթե նախ հիշատակվեն այն ննջեցյալները, որոնք մեծ կարիքի մեջ են, այնուհետև նրանք, ում կարիքն ավելի փոքր է և վերջում՝ ծանոթները: Թեկուզ ես երբևէ չեմ մտածում ազգականներիս մասին, բայց եթե հանկարծ հոգնության կամ ժամանակ չլինելու պատճառով չեմ աղոթում ննջեցյալների համար, ապա երազում ծնողներիս եմ տեսնում: Որովհետև երբ ննջեցյալների համար ընդհանուր աղոթում եմ, նրանք ևս օգնություն են ստանում և ուրախանում են, իսկ եթե չեմ աղոթում, ապա զրկվում են այդ մխիթարությունից: Եթե մեր խղճուկ աղոթքներըն օգնում են խեղճ ննջեցյալներին, ապա եթե չենք աղոթում, պետք է մեր՝ վանականներիս, կաշին քերթել ու աղ ցանել փոխարենը:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

01.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․