Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Մովսեսին և ասաց. «Ի՞նչ պետք է անի մարդ, երբ փորձություններ են գալիս նրա վրա, կամ երբ թշնա­մին իր խորհուրդներն է բերում նրա մտքում»: Ծերը նրան ասաց. «Պետք է ընկնել Աստծո առջև և լաց լինել, որպեսզի օգնի և փրկի իրեն: Եթե այս անի, արագորեն հանգիստ կգտնի, եթե զղջումով և իմաստությամբ աղոթի, ինչպես որ գրված է. «Չվախեցա ես նրանց բյուրավոր զորքերից» (Սաղմ. Գ 7), նաև` «Ինձ ի՞նչ կանի մարդը, քա­ նի որ դու ինձ հետ ես, Տե՛ր» (Սաղմ. ՃԺԷ 6). և որքան էլ հաղթվենք մարմնավոր ախտերից, ողբալն ու կոծելը չդադարեցնե՛նք, որպեսզի չհասնենք հավիտենական ողբին»: Դարձյալ ասաց. «Մարդն արտա­սուքներով է ստանում առաքինություն, որովհետև արտասուքներով է ստանում մեղքերի թողություն: Իսկ մինչ ողբում ես, քո հառաչանք­ների ձայնը մի՛ բարձրացրու, և թո՛ղ քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը (Մատթ. Զ 3). և այս էլ է հայտնի, որ ձախը՝ ամբարտա­վանությունն է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․