13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Հայր Սրապիոնի մասին ասում էին, թե նրա կյանքը նման էր միայնակ թռչունի կյանքին, քանզի ոչ մի երկրային ինչք չունեցավ, երբեք խցում չբնակվեց, այլ մի մազեղեն քուրձ հագին և մի փոքրիկ ավետարան ձեռքին՝ շրջում էր՝ ինչպես անմարմին մի էակ: Շատ ան­գամ նրան տեսնում էին բնակավայրերից դուրս՝ ճանապարհների վրա նստած և դառնապես լաց լինելիս: Երբ անցորդներն հարցնում էին, թե նա ինչու է այդպես ողբում, նա պատասխանում էր և ասում. «Իմ Տերն ինձ բազում ունեցվածք վստահեց, բայց ես կորցրի այն ամբող­ջությամբ և երկնչում եմ, քանզի պատրաստվում է տանջել ինձ»: Ճա­նապարհորդները, երբ լսում էին այս, կարծում էին, թե ոսկի և հարս­տություն նկատի ունի, և հաց էին տալիս նրան ու ասում. «Վերցրո՛ւ, կեր՛ այս, եղբա՛յր, իսկ հարստությունդ, որ կորցրիր, Աստված կարող է տալ քեզ նորից»: Եվ ծերն ասում էր` ամեն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․