Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Մեկ այլ ճգնավոր, երբ կատարում էր կանոնն իր եղբոր հետ, լցվում էր արտասուքներով և թողնում էր սաղմոսի տունը: Մի օր աղաչեց նրան եղբայրը` ասել իրեն, թե ի՞նչ է մտածում կանոնի ժամանակ, որ այդպես դառնորեն լաց է լինում: Եվ նա ասաց նրան. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, եղբա՛յր, ես իմ կանոնի ընթացքում միշտ տեսնում եմ Դատավորին նստած և ինձ` որպես դատապարտյալ, առ­ջևը կանգնած և քննվելիս: Նա ինձ հարցնում է` ինչո՞ւ մեղանչեցիր, իսկ ես, պատասխան չգտնելով, գոցում եմ իմ բերանը և այստեղից կորցնում եմ սաղմոսի տունը: Սակայն դու թողությո՛ւն տուր ինձ, որ խռովք պատճառեցի քեզ, իսկ թե հարմար կգտնես, ամեն մեկս առան­ձին անենք մեր կանոնը»: Եղբայրը նրան ասաց. «Քա՛վ լիցի, հա՛յր. թեև ես չեմ սգում և քարի պես կարծրացել է իմ սիրտը, սակայն քեզ տեսնելով` վայ եմ տալիս իմ անձին»: Եվ Աստված, տեսնելով նրա խո­նարհությունը, շնորհեց նրան եղբոր սգին զուգակշիռ սուգ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․