Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Աբբա Ղոնգինոսն ասաց. «Պահքը նվաղեցնում է մարմինը, հսկումը սրբում է միտքը, լռությունը սուգ է հարուցում, իսկ սուգը մարդուն պահում է առանց մեղքերի»: Եվ ինքը` աբբա Ղոնգինոսը, իր մեջ մեծ սուգ ուներ սաղմոսելիս և աղոթելիս: Մի օր նրա աշակեր­տը նրան հարցրեց. «Այսպե՞ս է հոգևոր կարգ ու կանոնը, հա՛յր, որ իր պաշտամունքի մեջ մենակյացը պետք է լաց լինի»: Եվ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, ա՛յս է կանոնը, որը, սակայն, Աստված չի պահանջում, քանզի Աստված մարդուն չարարեց սգալու համար, այլ խնդության և ուրախության համար, որպեսզի սրբությամբ և անմեղությամբ փառա­վորի Աստծուն, ինչպես հրեշտակները: Մարդը, սակայն, երբ մեղքի մեջ ընկավ, այնժամ նրան անհրաժեշտ եղավ սուգը, քանզի որտեղ մեղքեր չկան, այնտեղ լաց լինելու կարիք էլ չկա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․